ՀԾԿՀ-ը սահմանել է բնակիչների հետ կնքվող նոր պայմանագրի օրինակելի ձևը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ի նիստում որոշել է սահմանել բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի (PDF, 230 ԿԲ):

ՀԾԿՀ-ի որոշումը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Հանձնաժողովի որոշմամբ՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնակիչբաժանորդների հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեցնի նշված որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևին:

Միաժամանակ հանձնաժողովը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2005 թ. դեկտեմբերի 9-ի «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարարբաժանորդ (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» № 199Ն, ինչպես նաև 2008 թ. հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի № 199Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 539Ն որոշումը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am