Ջեռուցման շրջանում գազամատակարարման անվտանգությունը` ուշադրության կենտրոնում

24 հոկտեմբերի 2014, 10:57

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի տնօրենների հետ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է հրավիրել 2014–2015թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին՝ հանձնարարելով խիստ հետևողականություն ցուցաբերել ծրագրի կատարման ընթացքին նաև առաջիկա ջեռուցման շրջանի ողջ ժամանակահատվածում:

«Ջեռուցման շրջանի վերսկսման հետ կապված ՝ ելնելով առավելագույն գազասպառման ծավալներից, անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել բաժանորդների գազամատակարարումը սահմանված ռեժիմով ապահովելու համար», — ընդգծել է Վարդան Հարությունյանը:


Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարվել է նաև «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի համատեղ իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները ջեռուցման ժամանակահատվածում բաժանորդների անվտանգ և անխափան գազամակատարարումն ապահովելու համար:

Անդրադառնալով բնակիչ-բաժանորդների շրջանում վերջերս իրականացված հարցման արդյունքներին, Վ. Հարությունյանը նշել է, որ ներտնային համակարգում գազասարքերի հետ կապված անսարքություններն ու խնդիրները բնակիչները շատ հաճախ փորձում են լուծել իրենց ուժերով, ինչը արդեն պոտենցիալ խնդիր է անվտանգության տեսանկյունից:

Ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկում

Ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկում

Հանձնարարվել է բաժանորդների մոտ իրազեկվածության բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ իրականացնել՝ ներտնային գազասպառման համակարգերում բնակիչների կողմից ցանկացած ինքնագործունեություն բացառելու նպատակով:


Խորհրդակցության օրակարգում քննարկվել են նաև իրացված բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց գումարների հավաքագրման, գազահաշվիչների պետական ստուգաչափման առաջադրանքի կատարման հետ կապված հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button