5,5 տոկոսով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները

29 հոկտեմբերի 2014, 11:24

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 5,5%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 1343 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1317.1 մլն խ.մ, ինչը 5,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ նվազել են 2%-ով բնակչության և 13,8 %-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 354.4 և 172.9 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 32,9%-ով էներգետիկայի ոլորտի և 6,4%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 323.6 և 352.4 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button