«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ հանրապետության առաջին խոշոր հարկատուն

31 հոկտեմբերի 2014, 10:15

ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2014 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 30,188,614.4 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 16-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸն` 3,633,007.9 հազար դրամ, 664-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸն՝ 115,360.7 հազար դրամ, 717-րդ տեղում՝ «Արմավիրգազմաշ» ՍՊԸ՝ 105,521.7 հազար դրամ, 730-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 104,081.6 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով զբաղեցնում է 100-րդ տեղը՝ 950,817.1 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button