Եվս 70  ծառ են տնկվել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված

30 ապրիլի 2015, 22:04

Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ միասին ևս 70 ծառ են տնկել Ընկերության վարչական շենքի հարակից տարածքում՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված:









«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները կամավոր հիմունքներով բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացնում հարակից տարածքներում: Այս տարի գարնանային ծառատունկի ընթացքում տնկվել է ավելի քան 400 ծառ:

Ընկերությունը մտադիր է էլ ավելի ակտիվացնել բնապահպանական միջոցառումներ ՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button