«Գազպրոմ Արմենիա»-ն՝ երեխաներին

Հայաստանի և Արցախի դպրոցների ու գիշերօթիկ հաստատությունների աջակցությանն ուղղված սոցիալական նախագծի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացրել է հերթական ամենամյա բարեգործական ծրագիրը: Դպրոցականները և գիշերօթիկ հաստատությունների սաները Ընկերության կողմից ստացել են բազմատեսակ նվերներ՝ մարզական գույք, համակարգիչներ, հեռուստացույցներ, ինչպես նաև խաղալիքներ:

Նախագիծն առավել հասցեական դարձնելու համար, նվերները փոխանցվեցին ոչ միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության մշտական հոգածության տակ գտնվող դպրոցներին ու մանկատներին, այլ նաև այն հաստատություններին, որոնք համակարգիչների և մարզական գույքի խիստ կարիք ունեին:

Դպրոցներում և գիշերօթիկ հաստատություններում «Գազպրոմ Արմենիա» ընկերության նվերներն ընդունվեցին մեծ խանդավառությամբ, իսկ Գյումրու մանկատան սաները իրենց շնորհակալությունը հայտնեցին՝ ներկայացնելով իրենց իսկ կազմակերպած համերգային ծրագիրը:

Арцах, октябрь 2015 г.

Арцах, октябрь 2015 г.

Այս նախաձեռնության միջոցով «Գազպրոմ Արմենիա»-ն նպատակ ունի նպաստել հատուկ խնամքի հաստատությունների երեխաների ֆիզիկական դաստիարակությանն ու ընդահանուր զարգացվածության ապահովմանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը և գիտակցելով սոցիալական նշանակության նախագծերի ու նախաձեռնությունների կարևորությունը, 2001 թվականից իրականացնում է տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am