Մի շարք գրադարանների, թանգարանների և բուհերի փոխանցվել են «Մեծ Հաղթանակի էսքիզներ: Արմտագի պատուհան» գիրք-ալբոմներ

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Մեծ Հաղթանակի էսքիզներ: Արմտագի պատուհան» գիրք-ալբոմներ նվեր ստացան հանրապետական մի շարք գրադարաններ, թանգարաններ, բուհեր և հասարակական կառույցներ:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գրադարանում

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գրադարանում

Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի գրադարանում

Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի գրադարանում

Գրքերը հրատարակվել են «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ: Ալբոմում տեղ գտած ծաղրանկարների բնօրինակները ստեղծվել են պատերազմական տարիներին՝ Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) բազմաշնորհ աշխատակիցների ջանքերով: Ներկայում այդ պլակատները պահվում են Հայաստանի Ազգային արխիվում և Պատմության թանգարանում: Աշխատանքների ամբողջական հավաքածուն լույս է տեսնում առաջին անգամ:
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում

«Մեծ Հաղթանակի էսքիզներ: Արմտագի պատուհան» գիրք-ալբոմները փոխանցվել են, մասնավորապես, ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին, Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնին:
Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում

Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում

«Մեծ Հաղթանակի էսքիզներ: Արմտագի պատուհան» ալբոմի հրատարակման և գրքի էլեկտրոնային տարբերակի ստեղծման շնորհիվ արխիվային նյութերը հասանելի են դարձել ընթերցողական լայն շրջանակի, ինչպես նաև մասնագետների համար, որոնք հնարավորություն ունեն ուսումնասիրել այդ նյութերի պատմական ու ստեղծագործական արժեքը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am