Ստորագրվեց փաստաթուղթ գազի մատակարարման վերաբերյալ

8 ապրիլի 2016, 10:03

Այսօր «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև հայ-ռուսական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Կողմերը դրական են գնահատել «Գազպրոմ» ՀԲԸ կողմից իրականացվող գործունեությունը Հայաստանի գազի ոլորտի զարգացման գործում:

Մասնավորապես, արծարծվել է ընկերության մասնագետների կողմից մշակված Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման Գլխավոր հատակագծի հարցը: Նշենք, որ Գլխավոր հատակագծի իրագործումը հնարավորություն կընձեռի արդիականացնել երկրի գազափոխադրման համակարգը և զգալիորեն բարձրացնել սպառողների գազամատակարարման հուսալիությունը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Ալեքսեյ Միլլերը և Վարդան Հարությունյանը սոորագրում են ՀՀ բնական գազի մատակարարման վերաբերյալ փաստաթուղթը

Ալեքսեյ Միլլերը և Վարդան Հարությունյանը սոորագրում են ՀՀ բնական գազի մատակարարման վերաբերյալ փաստաթուղթը

Արարողությունը տեղի է ունեցել Միլլերը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ:

«Մենք ամրապնդում ենք համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ: „Գազպրոմ“-ը արագ արձագանքում է հանրապետության գազի շուկայի պահանջարկի բարձրացմանը և պատրաստ է ավելացնել առաքումները, այս թվում Իրանից ՝ փոխանակման գործարքների շրջանակում: Բացի այդ, ընկերությունը հետագայում ևս կշարունակի մասնակցել Հայաստանի գազափոխադրման ենթակառուցվածքի զարգացմանը», — նշել է Միլլերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button