Նկարների ցուցահանդես-մրցույթ նվիրված Երկրի օրվան և խաղաղությանը

Մայիսի 6-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր նկարների և լուսանկարների ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Երկրի օրվան և խաղաղությանը:

Նկարների և լուսանկարների ցուցահանդես-մրցույթի մասնակիցները

Նկարների և լուսանկարների ցուցահանդես-մրցույթի մասնակիցները


Ցուցահանդեսին մասնակցում էին ընկերության աշխատակիցների 6-ից 15 տարեկան ավելի քան 25 երեխաներ: Ներկայացված էին 50-ից ավելի մանկական աշխատանքներ՝ մայր բնությանը, բնապահպանությանն ու մոլորակի խաղաղությանն առնչվող թեմաներով:
Լավագույն 3 նկարների հեղինակներ` Սարգսյան Վարդուհի, Վարդանյան Լիլիթ և Միքայելյան Մարիաննա

Լավագույն 3 նկարների հեղինակներ` Սարգսյան Վարդուհի, Վարդանյան Լիլիթ և Միքայելյան Մարիաննա

Լավագույն 3 նկարների հեղինակները՝ Սարգսյան Վարդուհին, Վարդանյան Լիլիթը և Միքայելյան Մարիաննան արժանացան «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակներին: Խրախուսական մրցանակների արժանացան նաև լուսանկարչական աշխատանքների հեղինակները:
Խաղ-վիկտորինայի մասնակիցները

Խաղ-վիկտորինայի մասնակիցները

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև խաղ-վիկտորինա, որն ընդգրկում էր Երկիր մոլորակի և խաղաղության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Վիկտորինայի ակտիվ մասնակիցները ևս արժանացան մրցանակների:

«Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսում է նման միջոցառումները դարձնել շարունակական:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am