Երևանում տեղի է ունեցել «Գազպրոմ էքսպորտ» և «Վինգազ» ընկերությունների ֆուտբոլային թիմերի հանդիպումը

Հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի է ունեցել «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ և «Վինգազ» ընկերության (Գերմանիա) ֆուտբոլային թիմերի հանդիպումը:

Երկու ընկերությունների ֆուտբոլիստները մի քանի տարի շարունակ անցկացնում են ամենամյա ընկերական հանդիպումներ տարբեր երկրներում, իսկ հերթական խաղի վայրը ընտրում է նախորդ խաղի հաղթողը:

Այս տարի «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Վինգազ»-ի ֆուտբոլիստներին հյուրընկալեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Ընդունող կողմի նախաձեռնությամբ խաղն անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:


Հանդիպումն անցել է 1/8 ձևաչափով, թիմերը խաղացել են երկու խաղակես՝ յուրաքանչյուրը 35 րոպե տևողությամբ: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ էքսպորտ»-ի թիմի:


Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Գավաթը «Գազպրոմ էքսպորտ»-ի ֆուտբոլիստներին փոխանցեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am