2016թ. տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7147-ով

12 դեկտեմբերի 2016, 15:55

2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 677 973 բնակիչ-բաժանորդ: Ներկայումս գազաֆիկացված է 613 բնակավայր, որից 45-ը քաղաքային, 568-ը` գյուղական համայնքներում:

Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7147-ով, այդ թվում 1117-ը՝ նոյեմբեր ամսին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button