Հանձնաժողովը համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2017–2019 թվականների ներդրումային ծրագրին

14 դեկտեմբերի 2016, 14:36

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 14-ի նիստում համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017–2019 թվականների ներդրումային ծրագրին և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016–2018 թվականների ներդրումային ծրագրի 2016 թվականի ճշգրտումներին:

2017–2019 ծրագրի համաձայն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

2017–2019 թվականների կապիտալ ներդրումները կկազմեն 32 532,1 մլն դրամառանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

1) գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան

կայանի ընդլայնում՝ 11 402,6 մլն դրամ,

2) գազափոխադրման համակարգի ընդլայնում՝ 12 685,5 մլն դրամ,

3) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք

ներդրումներ` 1 773,1 մլն դրամ,

4) նոր բաժանորդների միացում` 1 029,4 մլն դրամ,

5) գազաբաշխման համակարգի ընդլայնում՝ 408.3 մլն դրամ,

6) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 5 233,3 մլն դրամ:

Հանձնաժողովը hաստատել է  նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան—5» կայանի 2017 թվականի պայմանագրային և տնօրինելի հզորությունները:

Մեկ այլ որոշմամբ, հանձնաժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման մեջ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button