«Ամենախելացին» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողն արժանացավ «Գազպրոմ Արմենիա»-ի հատուկ մրցանակին

26 դեկտեմբերի 2016, 10:46

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ամենախելացին» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի գործընկերն է:

Նախագծի եզրափակիչ փուլ անցնելու համար պայքարում էին 12–13 տարեկան 96 դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից: Երկարատև ու դժվարին ինտելեկտուալ պայքարի արդյունքում եզրափակչում խաղալու հնարավորություն ստացան միայն 12 մասնակից, իսկ չորրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց 12-ամյա Սամվել Դավթյանը՝ արժանանալով «Ամենախելացին» տիտղոսին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Ամենախելացին» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողի համար սահմանել էր հատուկ մրցանակ՝ նոր սերնդի նոութբուք:

Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարևորում է «Ամենախելացին» հեռուստանախագծի նշանակությունը և խրախուսում է պատանիների ու երիտասարդների շրջանում գիտելիքի և ուսման պրոպագանդմանն ուղղված այս նախագիծը»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից հեռուստանախագծի բոլոր մասնակիցներին մաղթում եմ մեծ հաջողություններ և շնորհավորում եմ «Ամենախելացին» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողին, որն արժանացել է «Գազպրոմ Արմենիա»-ի հատուկ մրցանակին», — նշեց Մ.Հարությունյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button