Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29 դեկտեմբերի 2016, 15:14

Հարգելի բարեկամներ, գործընկերներ՝

Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ ծննդյան տոների և Ամանորի կապակցությամբ:

Տարեվերջյան այս օրերին սովորաբար ամփոփում ես անցնող տարին: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում 2016 թվականին մենք կարողացանք ապահովել դրական արդյունքներ, հասնել զգալի հաջողությունների, որոնք հիմք են հանդիսանում հեռանկարային նախագծերի իրագործման համար ինչպես գալիք տարում, այնպես էլ ապագայում:

2017 թվականը հոբելյանական է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի համար. լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը: Անցած 20 տարիների ընթացքում իրականացված լայնածավալ նախագծերի արդյունքում մեր ընկերությունն ապահովել է իր զգալի ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այսօր ունենք գազաէներգետիկ այնպիսի հզորություններ, որոնք լուրջ պոտենցիալ են հանդիսանում ինչպես երկրի տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության էներգետիկ նախագծերին մասնակցելու առումով:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար և վստահ եմ, որ մենք հետագայում ևս հաջողությամբ կկատարենք մեր առջև դրված բոլոր խնդիրները, որոնցից ամենակարևորն ու առաջնահերթը հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում քաջ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյան

LiveJournal Share Button