2016 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 383 մասնագետ

2016 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 383 մասնագետ, այդ թվում 338-ը մասնաճյուղերից, 45-ը՝ ընկերություններից: Բացի այդ, գազ սպառող այլ կազմակերպություններից ուսուցանվել է 51 աշխատող:

Անցած տարի վերապատրաստվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 64, որակավորվել և ստացել համապատասխան որակավորման բարձրացման վկայաններ 46 մասնագետ: Իրականացվել է «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի 40 մասնագետի հերթական ստուգում: Դասընթացների ավարտից հետո կազմակերպված գիտելիքների ստուգման քննությունների ժամանակ ամբավարար գիտելիքներ ցուցաբերած կամ չներկայացած աշխատողներին հնարավորություն է տրվել մեկ ամսվա ընթացքում այն վերահանձնելու:

Դասընթացները հիմնականում անցկացվել են արտադրությունից չկտրված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում:

2016 թ. փետրվար-մարտ ամիսներին Ուսումնատեխնիկական կենտրոնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընկերությունների, մասնաճյուղերի ճարտարագետների, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության և աշխատանքի անվտանգության ճարտարագետների թվով 43 մասնագետի համար «Գազպրոմ կորպորատիվ ինստիտուտ-ի» (Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղ) կողմից անցկացվել են «Աշխատանքի պաշտպանության և արդյունաբերական անվտանգության միասնական համակարգ» թեմայով դասընթացներ: Դեկտեմբեր ամսին անցկացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներքին աուդիտի աշխատողների համար մասնագիտական դասընթացներ:

«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը նաև իր անմիջական մասնակցությունն ունի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, կենտրոնի մասնագետները դասավանդել են «Գազամատակարարում» կուրսը և քննական աշխատանքներ անցկացրել:

2016 թվականին տպագրվել է «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» մեթոդական ուղեցույցը, իսկ 2017 թվականին նախատեսվում է տպագրմանը ներկայացնել

«Գազաբաշխման համակարգի նախագծում» ուսումնական ձեռնարկը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am