2016 թվականի ընթացքում 1–04 ծառայություններում գրանցվել է 54 047 կանչ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի վթարակարգավարական 1–04 ծառայություններում նախորդ տարվա համեմատ 2016 թվականի ընթացքում 15,5 % —ով ավելի կանչ է գրանցվել, ինչը պայմանավորված է վթարակարգավարական ծառայությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի ու մշտական հսկողության արդյունքով, ինչպես նաև բնակիչների զգոնությամբ: Անցած տարի ընդամենը ստացվել է 54 047 կանչ:

Վթարային հայտերի վերլուծությունները ցույց են տալիս, որ 2016 թվականի ընթացքում գրանցված կանչերի 61,6 % կազմում են ներտնային գազասպառման համակարգերին առնչվող կանչերը, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում բաժանորդների սեփականությունը հանդիսացող ֆիզիկապես մաշված գազասարքերին, որոնց փոխարինման հարցը մնում է առավել սուր խնդիրներից մեկը:

4208 կանչ եղել է կեղծ, 383-ը՝ ստուգիչ և 10 046 —ը՝ այլ բնույթի:

Գրանցված կանչերից 19 994-ը առնչվում է արտաքին և ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներից գազի արտահոսքին, 750-ը՝ գազակարգավորիչ կայանների և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am