Ստորագրվել է երկկողմ համաձայնագիր

«Ռուսաստանի Նեֆտեգազստրոյպրոֆսոյուզի» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական միության միջև ստորագրվել է երկկողմ Համաձայնագիր՝ IV Նեֆտեգազստրոյպրոֆսոյուզների միջազգային Կոնֆեդերացիայի համագումարի շրջանակում:

«Ռուսաստանի Նեֆտեգազստրոյպրոֆսոյուզի» նախագահ Ալեքսանդր Կորչագինի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական միության նախագահ Հայկ Բալասանյանի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են արհմիությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am