«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ուսումնավարժությանը

Մայիսի 12-ին Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հատուկ դպրոցում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը:

Վարժանքին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:

Սցենարի համաձայն՝ թիվ 17 հատուկ դպրոցում տեղի է ունեցել հրդեհի բռնկում։ Ուսումնավարժության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել երեխաների տարահանման և անվտանգ գոտի ապահով տեղափոխման գորոծողություններին:



1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:




Մայիսի 10-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը Երևանի պետական համալսարանում մասնակցել էր «Հակառակորդի կողմից ռմբակոծության դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որը նույնպես անցկացրել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:


Իսկ մայիսի 4-ին 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել էր Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում կազմակերպված ուսումնավարժությանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am