«Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպել էր տոնական միջոցառում երեխաների համար

2 հունիսի 2017, 11:29

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է 3-ից 11 տարեկան ավելի քան 200 երեխա:



Փոքրիկների համար կազմակերպվել էր ուրախ շոու-ծրագիր, որի ընթացքում նրանց զվարճացնում էին «ապաչի հնդկացիները»: Երեխաները մասնակցեցին մի շարք թեմատիկ և հետաքրքրաշարժ խաղերի ու վիկտորինաների՝ «Ոսկե տենդ», «Ամուր ձեռք» և այլն:





Շոու-ծրագրի մասնակիցները նետում էին լասսո և փորձում էին կրակ վառել իսկական հնդկացիների պես:






Խաղերի և վիկտորինաների հաղթողներին մրցանակներն ու դիպլոմները հանձնեցին «ապաչիները» և նրանց «առաջնորդը», որոնց օգնում էր «կովբոյ» Օսկարը:





Ավելի բարձր տարիքի երեխաները զբաղվում էին կավճանկարչությամբ և ավազով նկարչությամբ:




Փոքրիկներից շատերին հետաքրքրեց ակվագրիմը, որի տեխնիկային նրանք ծանոթացան միջոցառման ընթացքում: Երեխաների համար կազմակերպվել էր նաև զբոսանք պոնիներով, տեղադրված էր մանկական ատրակցիոն՝ բատուտ:





Հատուկ հրավիրված նկաիչները նկարում էին տոնական միջոցառման մասնակիցների զվարճալի դիմանկարները:



Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան զանազան նվերներ:





Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեցին թերթիկների վրա գրված իրենց երազանքները:






Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button