Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է «Երկիրը մեր տունն է» մանկական նկարների մրցույթ

7 հունիսի 2017, 09:20

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված Բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է «Երկիրը մեր տունն է» խորագրով մանկական նկարների մրցույթ, որին մասնակցել են Ընկերության աշխատակիցների երեխաները: Մրցույթին ներկայացված էր 7-ից 12 տարեկան նկարիչների ավելի քան 30 աշխատանք:

Մրցույթը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Հունիսի 6-ին ժյուրին ամփոփեց մրցույթի արդյունքները և ընտրեց լավագույն երեք նկար: Հաղթող ճանաչվեցին Ջուլիետա Մանուկյանը, Թամարա Բայադյանը և Մերի Շահվերդյանը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ- Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանի խոսքով, Ընկերությունը մշտապես անցկացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են բնապահպանական գործունեության մեջ աշխատակիցներին ու նրանց երեխաներին ներգրավվելուն: «Ընկերությունում անցկացվող բնապահպանական թեմայով նման միջոցառումները թույլ են տալիս երեխաների մոտ ձևավորել բնության հանդեպ ճիշտ վերաբերմունք, զարգացնել բնապահպանական մտածելակերպը: Մենք նաև նախատեսել ենք անցկացնել մի շարք դասընթացներ, որոնց կմասնակցեն դպրոցականներ և ուսանողներ: Նպատակը՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացումն է, գիտելիքների ավելացումը», — ասել է Ա.Հակոբյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button