«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանության թեմայով սեմինար

29 հունիսի 2017, 17:01

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված բնապահպանության տարվա միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում հունիսի 28-ին և 29-ին անցկացվել է երկօրյա սեմինար՝ «Կենցաղային աղտոտումից շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրները: Բնապահպանական իրազեկման և էկոտուրիզմի արդյունավետությունը» թեմայով:

Սեմինարը կազմակերպվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ագային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների համար: Միջոցառմանը մասնակցել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ տեխնիկական բաժինների մասնագետները:


Տեղեկատվական-ճանաչողական շնորհանդեսի ընթացքում ծավալվեցին քննարկումներ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի շուրջ, այնուհետև ուսանողները ստացան առաջադրանք՝ պատրաստել ռեֆերատ շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով:



Երեք լավագույն աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին Քրիստինա Ղարիբյանը («Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետ), Հարություն Բաբայանը («Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետ) և Էդմոնդ Կարակաշյանը (շինարարության ֆակուլտետ):

Միջոցառման ավարտին ուսանողները ստացան սեմինարին մասնակցելու վկայականներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանի խոսքով, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները հանդիսանում են ընկերության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը:

«Նմանատիպ սեմինարների անցկացումը լավ հարթակ է բնապահպանական հարցերի քննարկման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման ուղիները գտնելու համար: Այսօր այստեղ հավաքվել են ապագա մասնագետները, որոնք զբաղվելու են քաղաքային տնտեսության, մասնավորապես՝ ջերմագազամատակարարման հարցերով, և բնապահպանական գիտելիքները մեծ դերակատարություն են ունենալու իրենց հետագա աշխատանքի տեսանկյունից: Ուրախ ենք, որ „Գազպրոմ Արմենիա“-ն իր ներդրումն ունի երիտասարդների բնապահպանական դաստիարակության գործում», — նշել է Աշոտ Հակոբյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Գլխավոր ճարտարագետը նշել է, որ 2017 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ և ակցիաներ՝ ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ բուհերի ուսանողների մասնակցությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button