Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը

27 հուլիսի 2017, 14:24

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 24,469,362.5 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 3,295,659.3 հազար դրամ և 901-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 57,572.3 հազար դրամ,

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 102-րդ տեղը՝ 702,636.9 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am