«Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

1 սեպտեմբերի 2017, 12:25

Սեպտեմբերի առաջին կիրակին, ավանդույթի համաձայն, նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն:

«Գազպրոմ Աևմենիա» ՓԲԸ Վարչության նախագահԳլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ:

20 տարի շարունակ մենք հպարտությամբ ենք նշում այս տոնը, քանի որ առանցքային է մեր ընկերության դերակատարումը հանրապետության գազի տնտեսության և էներգետիկ համակարգի կայացման ու էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Իր գործունեության ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ն հասել է նշանակալի արդյունքների, ինչի շնորհիվ այսօր Հայաստանում ապահովված է անխափան ու հուսալի գազամատակարում:

Համոզված եմ, որ ընկերության աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, մեծ փորձը և ներուժը, պատասխանատվությունն ու նվիրվածությունն աշխատանքին հնարավորություն են ընձեռում մեզ հետագայում ևս հաջողությամբ լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները:

Այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում, այլ նաև երկրի տնտեսությունում ընդհանրապես: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մեր ընկերության բոլոր խոշոր նախագծերի և ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից ցուցաբերվող վստահության և համակողմանի աջակցության շնորհիվ:

Կրկին շնորհավորում եմ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ աշխատանքային նոր նվաճումներ, քաջառողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am