«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շարունակում է իրականացնել ընկերության արտադրական օբյեկտների տարածքների կանաչապատման ծրագիրը

27 սեպտեմբերի 2017, 17:19

«Գազպրոմ» ՀԲԸում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն իրականացնում է ընկերության արտադրական օբյեկտների տարածքների կանաչապատման ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել էր 2017 թվականի ապրիլմայիս ամիսներին Հրազդան—5 կայանի տարածքում: Էներգաբլոկի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները տնկեցին շուրջ 300 ծառ:

Հաշվի առնելով Հրազդանի տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, որտեղ տեղակայված է կայանը, ծառատունկի համար ընտրվել էին խնձորի, տանձի, սալորի, ինչպես նաև ընկույզի տնկիներ: Կայանի տարածքում առկա են բոլոր պայմանները նմանատիպ պտղատու այգիներ հիմնելու համար. համապատասխան բնահող (գրունտ) և երիտասարդ ծառերը կանոնավոր ջրելու հնարավորություն:

«Հրազդան—5»-ի աշխատակիցների խոսքերով, այս ծառերը լավ են աճում ցուրտ ձմռան և զով ամռան պայմաններում: «Ծառերն արդեն արմատավորվել են, մենք հուսով ենք, որ արդեն եկող տարի կստանանք առաջին բերքը: Էներգաբլոկի տարածքի կանաչապատման գաղափարը մեծ ոգևորությամբ էր ընկալվել մեր աշխատակիցների կողմից, քանի որ մենք ունենք շատ մեծ տարածքներ: Իսկ ծառերը ոչ միայն կգեղեցկացնեն և կաշխուժացնեն կայանին կից տարածքը, այլ նաև մեծ օգուտ կտան բնապահպանական տեսանկյունից», — նշել է «Հրազդան-5» հիմնարկի գործերի կառավարիչ Գարիկ Բերբերյանը:

«Գազպրոմ Արմենիա» —ի աշխատակիցները պարբերաբար օգնում են կայանի գործընկերներին խնամել երիտասարդ ծառերը և բարեկարգել տարածքը:

Ներկայումս «Հրազդան—5»-ի աշխատակիցները նախապատրաստում են ևս երկու տարածք աշնանային ծառատունկի համար: Նախատեսվում է տնկել շուրջ 100 տնկիներ:

Ընկերության արտադրական օբյեկտների տարածքների կանաչապատման ծրագրի շրջանակում նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին ծառատունկ կազմակերպել Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանկայանի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության մի շարք ԳԳՄների տարածքներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am