«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Ամենախելացին» հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանի գործընկերն է

2 հոկտեմբերի 2017, 14:40

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի 5-րդ եթերաշրջանը, որին մասնակցում են Հայաստանի ու Արցախի մի շարք բուհերի բակալավրիատի առաջին կուրսի և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է հանդես գալ որպես «Ամենախելացին» հեռուստանախագծի գլխավոր գործընկեր։

Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության գլխավոր մասնագետ Միխաիլ Հարությունյանը, աջակցությունը հեռուստախաղին լիովին համահունչ է «Գազպրոմ Արմենիա»-ի սոցիալական քաղաքականությանը։ «Մենք մշտապես աջակցում ենք կրթության, սպորտի և մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր նախագծերի։ Կարող ենք վստահորեն փաստել, որ „Ամենախելացին“ ոչ թե պարզապես հեռուստատեսային խաղ է, այլ կարևոր նախագիծ, որտեղ գերիշխում են կրթվածությունը, գիտելիքը, որի միջոցով քարոզվում են այս կարևորագույն արժեքները։ Չնայած նրան, որ խաղի արդյունքում հաղթում է ամենախելացին, հեռուստանախագծի բոլոր մասնակիցները բարձր գնահատականի են արժանի։ „Գազպրոմ Արմենիա“ ընկերության անունից նրանց մաղթում եմ մեծ հաջողություններ ու նոր հաղթանակներ»,- նշեց Մ.Հարությունյանը։

Ինչպես տեղեկացրեց «Ամենախելացին» հեռուստանախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը, ինտելեկտուալ խաղի հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին: «Այդ մասին կիմանանք եթերաշրջանի ավարտին, իսկ արդեն կիսաեզրափակիչ փուլերից սկսած կունենանք հատուկ սահմանված մրցանակներ „Կրոն“, „Չինաստան“, „Ֆիզիկա“ և „Ֆինանսներ“ անվանակարգերում» — նշեց Ն.Ղազարյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am