«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչն առաջին անգամ մասնակցեց «Գազպրոմ» ՀԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մրցույթին

Ավարտվեց «Գազպրոմ» ՀԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության ոլորտային մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ փուլը, որն անցկացվեց «Գազպրոմ տրանսգազ Նիժնի Նովգորոդ» ՍՊԸ- ում: Մրցույթին մասնակցում էին «Գազպրոմ» խմբի 32 դուստր ընկերություններից ու կազմակերպություններից լավագույն եռակցողներ:

Այս տարի մրցույթին առաջին անգամ մասնակցում էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Չեչենգազպրոմ» ԲԲԸ, «Գազպրոմ դոբիչա շեյլֆ Յուժնո-Սախալինսկ» և «Գազպրոմ Ղրղզստան» ՍՊ ընկերությունները: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնում էր «Տրանսգազ» ՍՊԸ 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Էդգար Այդինյանը, որն ապրիլի 17-ից 21-ը կայացած մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսին արժանանացել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» կոչմանը:

Մրցույթի կազմակերպիչների խոսքերով, չնայած որ այս ընկերությունների եռակցողները չդարձան հաղթողներ, նրանք ցուցաբերեցին լավ աշխատանք վարպետության մրցույթի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արժանացավ պատվոգրի՝ «Գազպրոմ» ՀԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցելու համար:

Մրցույթի հաղթող ճանաչվեց «Գազպրոմ դոբիչա Նադիմ» ՍՊԸ 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Սերգեյ Սիլանտյևը:

«Գազպրոմ» ՀԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մրցույթն անցկացվում էր «Մեծ կոճերի եռակցող վարպետ», «Փոքր կոճերի եռակցող վարպետ», «Ամենափորձառու եռակցող» անվանակարգերում:

Մրցույթին առաջին անգամ ներկայացված էր «Ունիվերսալ եռակցող վարպետ» անվանակարգը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am