Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի Կոնֆեդերացիայի Միջազգային Խորհրդի հերթական նիստը

10 հոկտեմբերի 2017, 15:57

Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի Կոնֆեդերացիայի Միջազգային Խորհրդի հերթական նիստը Կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Կորչագինի գլխավորությամբ:

Միջոցառմանը քննարկվել և հաստատվել են Կոնֆեդերացիայի աշխատանքային պլանները և 2018 թվականի ֆինանսական գործունեությանն հետ կապված հարցերը:

«Նախատեսել ենք սեմինար և գիտագործնական կոնֆերանս, որոնք կացկացվեն Քիշնևում և Մինսկում», — նշել է Ա.Կորչագինը:

Ալեքսանդր Կորչագինը շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի Կոնֆեդերացիայի Միջազգային Խորհրդի կազմակերպման և անցկացման բարձր մակարդակի համար և հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի:

«Ձեր ուշադրությունը միջոցառման մասնակիցների հանդեպ, պրոֆեսիոնալիզմը և ընդունող կողմի հյուրընկալությունը օրինակ են ծառայում հետագայում Կոնֆեդերացիայի միջոցառումների անցկացման համար», — նշել է Ա.Կորչագինը:

Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի և Մոլդովայի արհմիությունների ներկայացուցիչները քննարկեցին նաև Արհմիությունների Համընդհանուր Կոնֆեդերացիայի հերթական համագումարի աշխատանքի արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am