Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև

11 հոկտեմբերի 2017, 12:04

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ նախկին «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների թիմերի միջև։

Չնայած հանդիպման սիրողական բնույթիներկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր խաղ:

Խաղն անցավ լարված մթնոլորտում և  ավարտվեց 5:հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի։

«Գազպրոմ Արմենիա»-ի թիմի բոլոր 20 խաղացողներն էլ մասնակցեցին հանդիպմանը և նպաստեցին հաղթանակին:

Հոկտեմբերին նախատեսվում է «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմի հանդիպումը Մեծամորի ատոմակայանի հավաքականի հետ:

Տեղեկանք՝

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հիմնադրվել է 2007 թվականին և հանդիսանում է Հայաստանի սիրողական մինի-ֆուտբոլի առաջատարներից մեկը:





Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am