«Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմը հանդիպեց Մեծամորի ատոմակայանի հավաքականի հետ

16 հոկտեմբերի 2017, 17:20

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ նախկին «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ընկերության թիմի և Մեծամորի ատոմակայանի հավաքականի հետ:

Խաղը ստացվեց հետաքրքիր, առանց փոխզիջումների, բազմաթիվ գեղեցիկ համակցությունների կիռարմամբ և ավարտվեց 8:3 հաշվով՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիա»-ի։

Խաղի ընթացքում աչքի ընկան «Գազպրոմ Արմենիա»- ի թիմի ֆուտբոլիստներ Սպարտակ Արզումանյանը՝ 3 գոլ, Հովանես Մամբրեյանը՝ 2 գոլ և մեկական գոլերով Արամ Եղիազարյանը, Գեվորգ Խաչիկյանը և Արտաշես Գաբրիելյանը:

Հոկտեմբերին ամսին նախատեսված է ևս երկու խաղ: «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմը կհանդիպի վետերան ֆուտբոլիստների և Թալինի շրջանի երիտասարդների հավաքականների հետ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am