Հերթական նվիրատվությունը Արցախի Հանրապետության կրթօջախներին

17 հոկտեմբերի 2017, 14:36

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց Արցախի Հանրապետության դպրոցների համարնվիրաբերելով համակարգիչներ և համապատասխան պարագաներ:

2016 թվականից ընկերությունն իրականացնում է նպատակային ծրագիր, որի շրջանակում այս տարի Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքի նորակառույց դպրոցում բացվելու է համակարգչային դասարան: Դպրոցին «Գազպրոմ Արմենիա»-ն նվիրաբերեց նոր սերնդի 10 համակարգիչ: Իսկ Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքի դպրոցի համակարգչային դասարանը համալրվեց 5 համակարգիչներով:

Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդիթեր Սաֆյան. «Այս նվիրատվությունը, այս բարեգործությունը մեր դպրոցի աշակերտների համար շատ մեծ պարգև էր: Ստանալով այս համակարգիչները մեր երեխաները իրենց գիտելիքները էլ ավելի կամրապնդեն համակարգչային բնագավառում»:

Ինչպես նշեց Քաղաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, համակարգիչների անհրաժեշտությունը Քաշաթաղի շրջանի դպրոցների համար միշտ եղել է օրակարգային: «Տեխնոլոգիաները առագ են զարգանում և համակարգիչները միշտ չեն հերիքում: Եվ մենք շատ շնորհակալ ենքԳազպրոմ Արմենիաընկերությանն այս նվիրատվության համար: Հատկանշական է, որ այս նորակառույց դպրոցն արդեն ունի 10 նոր համակարգիչներ, և մեր երեխաները՝ սովորելով նոր ու հարմարավետ դպրոցում կարող են նաև օգտագործել նոր համակարգիչներ, ծրագրեր», — նշեց Ս.Սարգսյանը:

Մուշ գյուղի Արմենակ Ուրֆանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիանա Հակոբյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի նվերներն իսկապես սպասված էին, քանի որ իրենց աշակերտները միշտ ցանկացել են օգտվել լավ համակարգիչներից: «Նախկինում ունեցել ենք հին համակարգիչներ և այժմ շատ ուրախ ենք, որ ստացանք այս ժամանակակից նորերը: Շատ շնորհակալ ենքԳազպրոմ Արմենիաընկերությանն աջակցության համար, ինչը թույլ կտա պատշաճ մակարդակով կազմակերպել ուսուցման գործընթացը, մասնավորապես՝ ինֆորմատիկայի դասերը», — ասաց Լ.Հակոբյանը:

Քաշաթաղի շրջանի երկու համայնքների դպրոցներից բացի, Արցախի Հանրապետության Հադրութի, Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների 15 դպրոցներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նվիրեց մեկական համակարգիչ:

Մուշի և Երիցվանքի դպրոցականները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները և իրենց երախտագիտությունը արտահայտեցին երգ ու պարով:

Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից հավաքված գրքերը համալրելու են Արցախի Հանրապետության մի շարք դպրոցների գրադարանները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում այս տարի իրականացվեց արդեն ավանդական դարձած «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան: Աշխատակիցների կողմից տրամադրված գրքերը նվիրում ենք Արցախի դպրոցների գրադարաններին: Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ էր ընդունվել մեր կողմից և կարճ ժամանակահատվածում հավաքվել էր ավելի քան 4000 կտոր գիրք, այդ թվում մանկական գրականություն, դասական արժեքավոր ընտրանիներ, բառարաններ և այլն: Հուսով ենք, որ գրքերը օգտակար կլինեն աշակերտների համար», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, 2001 թվականից իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական, մշակութային և մարզական ոլորտների աջակցությանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am