2017 թվականի ինն ամիսներին ներկրվել է 1354.9 մլն խ.մ բնական գազ

30 հոկտեմբերի 2017, 14:19

2017 թվականի հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 20,7 %-ով ավելացել են ՌԴից Հայաստան է ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1354.9 մլն խ.մ:Նշված ժամանակահատվածում իրացվել է 1403 մլն խ.մ:

Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 300.5 և 141.5 մլն խ.մ, բնակչության կողմից ՝ 448.6 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա ինն ամիսներին 351.1 մլն խ.մ բնական գազ է իրացվել ԱԳԼՃԿների և 161.3 մլն խ.մ՝ այլ սպառողների կողմից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am