«Գազպրոմ Արմենիա»-ն  կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների և ուսանողների համար

30 հոկտեմբերի 2017, 16:54

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում հոկտեմբերի 27-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի բուսաբանական այգում կազմակերպեց արտագնա սեմինար-էքսկուրսիա երիտասարդ բնապահպանների համար: Միջոցառմանը մասնակցել էին նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները:

Սեմինարի ընթացքում Տեխնիկական բաժնի մասնագետները պատմեցին Ընկերության բնապահպանական քաղաքականության մասին, ինչպես նաև անցկացրին ամփոփ դասընթաց շրջակա միջավայրի պահպանման թեմայով:

Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետ Հրաչյա Սարգսյանը, նմանատիպ բնապահպանական-քարոզչական միջոցառումների կազմակերպումը դպրոցականների և ուսանողների համար շատ կարևոր դեր ունի բնության հանդեպ ճիշտ վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից:

«Սա Գազպրոմ ԱրմենիաՓԲԸ կողմից կազմակերպված հերթական բնապահպանական միջոցառումն է ուսանողների համար: Հատկանշական է, որ երեխաները դրսևորում են մեծ հետաքրքրություն նմանատիպ ակցիաների նկատմամբ, և մենք ձգտում ենք էլ ավելի շատ ինֆորմացիա տրամադրել շրջակա միջավայրի պահպանման մասին, սովորեցնել իրենց սիրել և պահպանել բնությունը: Շատ կարևոր է, որ մատաղ սերունդի մոտ ձևավորվի ճիշտ բնապահպանական մտածելակերպ», — նշել է Հ.Սարգսյանը:

Սեմինարից հետո Բուսաբանական այգու աշխատակիցներն անցկացրին էքսկուրսիա միջոցառման մասնակիցների համար: Այստեղ ստեղված են անհրաժեշտ պայմանները Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ինչպես նաև Կովկասի, Ղրիմի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի բուսական աշխարհը ներկայացնող հարյուրավոր բույսերի պահպանման համար:


Միջոցառումն ավարտվեց նկարչական պլեներով, որի ընթացքում գեղարվեստի քոլեջի ուսանողները գեղատեսիլ լանդշաֆտների էսքիզներ կատարեցին: Երիտասարդ նկարիչների ավարտված նկարները կներկայացվեն «Աշնան գույները» ցուցահանդեսին, որը նոյեմբերին տեղի կունենա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am