Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը

31 հոկտեմբերի 2017, 09:42

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվարսեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 32,254,286.7 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18 —րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸն` 4,387,236.4 հազար դրամ և 848-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸն՝ 97,205.3 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 111-րդ տեղը՝ 1,001,651.1 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button