«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մաքրման աշխատանքներ իրականացրեց զբոսայգիներից մեկում

7 նոյեմբերի 2017, 11:40

«Գազպրոմ» ՀԲԸում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մաքրման աշխատանքներ իրականացրեց Երևանի արվարձանների զբոսայգիներից մեկի տարածքում:

Տարածքը մաքրվեց պլաստիկ շշերից, տոպրակներից, ապակիներից և այլ թափոններից: Հավաքված աղբը տեղափոխվեց մասնագիտացված աղբավայր և ուղարկվեց վերամշակման:






«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները նշեցին, որ մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ են մասնակցում նմանատիպ ակցիաներին, քանի որ շատ կարևոր է քաղաքի զբոսայգիների և անտառածածկ տարածքների մաքրությունը: Երևանի կանաչ գոտիներում իրենց հանգիստն են անցկացնում ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները, և մաքրության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am