«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է հերթական վարժանքները

14 նոյեմբերի 2017, 17:00

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸն, անցկացրել է հերթական ուսումնական վարժանքը Մարտունի քաղաքի գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) տարածքում, որին մասնակցել են «Տրանսգազ»-ի Մարտունու գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկը և շտապօգնության բրիգադը:





Ուսումնավարժության սցենարով, գազաբաշխիչ կայանի գազի կարգավորման հանցույցի տարածքում արտահոսքի պատճառով բռնկվել էր հրդեհ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղի պետի հրահանգով ձևավորվել էր վթարային խումբ, որի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու խնդիրը:


Ուսումնական վարժանքների ավարտից հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am