ՀՀ մատակարարվելիք գազի սակագինը 2018-ի համար կմնա անփոփոխ

1 դեկտեմբերի 2017, 14:37

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ բնական գազի գինը ՀՀի համար 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝հազար խոր. մետրի համար:

Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը:

Նշվել է նաև, որ այս հարցում կառավարությունը շարունակելու է տարբերակված մոտեցում ցուցաբերել սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների նկատմամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am