ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018–2020 թվականների ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018–2020 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմելու է 32 396.7 մլն դրամ ` առանց ավելացված արժեքի հարկի։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր մայրուղային գազատարների կառուցում, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և ընդլայնման ծրագրի շրջանակներում՝ նոր ճնշակայանի և նոր գազահորի շինարարություն։ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների, համակարգչային, կազմակերպչական տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am