2017 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 385 մասնագետ

7 փետրվարի 2018, 14:30

2017 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի առաջնային ուսուցում է ստացել ընկերության 385 աշխատակից, ինչպես նաև 25 մասնագետ՝ այլ կազմակերպություններից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով 2017 թվականի ընթացքում ուսումնատեխնիկական կենտրոնում կազմակերպվել էին բնապահպանության թեմայով մի շարք սեմինարներ, ինչպես նաև սեմինար «Նորարական գործունեություն և գյուտարարությունը» թեմայով: Սեմինարներին մասնակցել էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ագային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ:

«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ուսումնատեխնիկական կենտրոնը իր անմիջական մասնակցությունն ունի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, կենտրոնի մասնագետները դասավանդել են «Գազամատակարարում» կուրսը և քննական աշխատանքներ անցկացրել:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am