Ընթացիկ տարում ԳՍՊԿ-ում կիրականացվեն համալիր աշխատանքներ

12 փետրվարի 2018, 09:18

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018 թվականի ներդրումային և կապիտալ վերանորոգման ծրագրերով Աբովյանի ԳՍՊԿ-ում նախատեսված են մի շարք աշխատանքներ, որոնք միտված են ԳՍՊԿի անխափան և անվտանգ շահագործման ապահովմանը, ինչպես նաև ֆիզիկական ծավալների ընդլայնմանը:

ԳՍՊԿի անխափան և անվտանգ շահագործման համար ընթացիկ տարում նախատեսված է շահագործումից դուրս բերել թվով մեկ գազահոր, իրականացնել ախտորոշման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում կատարել նորոգման աշխատանքներ, փոխարինել գազահորի հին սարքավորումները, անցկացնել հերմետիկության ու ամրության փորձարկումներ և հանձնել շահագործման:

Այս տարի շարունակվելու են շահագործվող գազահորերից մեկի ֆիզիկական ծավալի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև դեռևս 2017 թվականին մեկնարկած նոր գազահորի շինարարությունը: Այդ աշխատանքների ավարտը նախատեսված է 2020 թվականին:

Նախատեսված են շահագործվող ճնշակայանի ճնշակների կապիտալ և ընթացիկ նորոգումներ, ինչպես նաև արդյունաբերական հրապարակի տեխնոլոգիական հանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am