«Տրանսգազ» ՍՊԸ վթարային խումբը մասնակցել է վարարումների հետևանքների վերացմանն ուղղված ուսումնական վարժանքներին

27 մարտի 2018, 16:58

Մարտի 27-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ՝ «Մայրուղային գազատարների օդային անցման հենասյունի և ափի ողողում հեղեղաջրերով» թեմայով:Վարժանքներին մասնակցել է «Տրանսգազ»-ի Աբովյանի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարավերականգնողական խումբը՝ գարնանային վարարումների պայմաններում մայրուղային գազատարների գծային հատվածում առաջացած հնարավոր վթարների վերացման նպատակով:

Ուսումնական վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է Ղազախ-Երևան-ԳՍՊԿ մայրուղային գազատարի օդային անցման հենասյունը և ափը:

«Տրանսգազ» ՍՊԸ-ն օբյեկտներում և գծային հատվածում վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու, աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել հակահրդեհային և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով:

Աբովյանի ԳՇՄ վթարային խումբը իրականացրել է վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:

Ուսումնական վարժանքների ավարտից հետո «Տրանսգազ» ՍՊԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am