«Գազպրոմ Արմենիա»-ում ավարտվեց մրցութային լսումների մասնակիցների ընտրությունը

13 ապրիլի 2018, 09:45

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ավարտվեցին «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների ինքնագործ համույթների «Ֆակել» կորպորատիվ փառատոնի տարածաշրջանային փուլին նախապատրաստվելու շրջանակում կազմակերպված ընտրական լսումները:

Ընտրական փուլին մասնակցում էին 11-ից 16 տարեկան և 17-ից բարձր տարիքային խմբերի Ընկերության աշխատակիցների երեխաները: Պատանի կատարողները իրենց ուժերը փորձում էին ֆոլկլոր, վոկալ՝ էստրադային, ժողովրդական, ակադեմիական և վոկալ-գործիքային անվանակարգերում:

Լսումների ընթացքում ընտրվեցին լավագույն կատարողները. 13 տարեկան Գոռ Սարգսյանը (ժողովրդական վոկալ), 17 տարեկան Ջիվան Մկրտչյանը (էստրադային վոկալ) և Ամալիա Դուրգարյանը (ֆոլկլոր):

«Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» կորպորատիվ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 20-ը Կազան քաղաքում (ՌԴ):

Справка

«Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների ինքնագործ համույթների «Ֆակել» կորպորատիվ փառատոնն անցկացվում է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության և միջտարածքային արհմիութենական կազմակերպությունների Նախագահության որոշման համաձայն:

Կորպորատիվ փառատոնը անցկացվում է երկու տարին մեկ անգամ երեք փուլով: Առաջին փուլի ընթացքում «Գազպրոմ» ՀԲԸի դուստր ընկերություններում ընտրվում են լավագույն կատարողները փառատոնի տարածաշրջանային փուլերին մասնակցելու համար: Երկրորդ փուլի շրջանակներում անցկացվում են տարածաշրջանային փառատոններ (հյուսիսային և հարավային): Տարածաշրջանային փուլերի հաղթողները մասնակցում են երրորդ՝ եզրափակիչ փուլին:

Մրցույթն անցկացվում է երեք տարիքային խմբերում. 5-ից 10 տարեկան, 11-ից 16 տարեկան և 17-ից բարձր: Փառատոնի ծրագրում են. վոկալ (ժողովրդական, էստրադային, կլասսիկ, ջազային), պարարվեստ, վոկալ-գործիքային և գործիքային համույթներ, էստրադային կրկեսային ժանր, օրիգինալ ժանր, ֆոլկլոր:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am