Պարզաբանում

26 ապրիլի 2018, 16:17

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով, բաժանորդներին նախապես տեղեկացնելով դրանց անցկացման վերաբերյալ:

Հիշեցնում ենք, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ի ժամը 9:00-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 18:00-ն նախատեսված էր դադարեցնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների և թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

Ներմիացման աշխատանքների մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հեռուստատեսությամբ և զանգվածային այլ լրատվամիջոցներով բաժանորդներին տեղեկացրել էր դեռ ապրիլի 25-ին:

Աշխատանքներն ավարտվել են նախանշվածից շուտ՝ ապրիլի 26-ին, ինչից հետո մեկնարկել են գազաթողարկման աշխատանքները:

Հաշվի առնելով, որ աշխատանքներն ավարտվել են հայտարարված ժամկետից շուտ, բաժանորդների գազամատակարարման անվտանգ վերականգնման անհրաժեշտությունից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան աշխատողներն իրականացրել են բաժանորդների հրահանգավորում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվել է բացառապես վերը նշված թաղամասի գազազրկված բաժանորդների ստորագրմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am