Պարզաբանում Գյումրի քաղաքում պրոֆիլակտիկ պլանային աշխատանքների իրականացման վերաբերյալ

27 ապրիլի 2018, 15:20

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված կարգով:

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 27-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում իրականացվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը հեռուստատեսությամբ նախապես տեղեկացրել էր բաժանորդներին:

Ընդգծում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է իր ամենօրյա գործառույթները, այդ թվում գազաբաշխիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքները բաժանորդների անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարումն ապահովելու նպատակով:

Ընդ որում, բոլոր պլանային աշախատանքներն իրականացվում են «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված ժամկետներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am