Նախազգուշացում

28 ապրիլի 2018, 10:36

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր բաժանորդներից ստանում է ահազանգեր, որ ինչ-որ անհայտ անձիք, ներկայանալով որպես ընկերության աշխատողներ՝ խոստումներ են տալիս կամ սպառնալի նախազգուշացումներ են հնչեցնում գազամատակարարումը դադարեցնելու, սպառված գազի դիմաց վճարումների հետ կապված, առաջարկում են ստորագրել ինչ-որ փաստաթղթեր՝ շահարկելով որոշակի քաղաքական նպատակադրումներ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ անձինք ընկերության հետ որևէ առնչություն չունեն։

Ընկերությունը հորդորում է բաժանորդներին նման դեպքերում գրանցել նմանատիպ անձանց հեռախոսահամարները և անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am