Կամո և Շիրակ համայնքների գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո

4 մայիսի 2018, 10:05

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին ժամը 19:30 սահմաններում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող էքսկավատորը հողային աշխատանքների կատարման ընթացքում վնասել է Շիրակի մարզի Կամո և Շիրակ համայնքները սնող միջին ճնշման գազատարը:

Վերը նշված երկու համայնքների գազամատակարարումը դադարեցված է, իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման մասին անհատապես կտեղեկացվեն Կամո և Շիրակ համայնքների գազասպառող բաժանորդները։


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am