Վթարավերականգնողական աշխատանքների նպատակով կդադարեցվի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը

4 մայիսի 2018, 14:33

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 5-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1–04 հեռախոսահամարով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am