«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

4 հունիսի 2018, 10:57

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան ավելի քան 200 երեխա:

Միջոցառման կազմակերպիչները երեխաների համար նախատեսել էին ուրախ, հետաքրքրաշարժ հունական շոու-ծրագիր՝ բազմատեսակ զվարճալի խաղերով, վիկտորիաներով «Հին Հունաստան և հունական դիցաբանություն» թեմայով: Երեխաները նաև մասնակցում էին կավչանկարչությանը, ավազի վրա նկարչությանը:


Տոնը լի էր խինդ ու ծիխաղով: Մանուկների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում:Միջոցառման ողջ ընթացքում փոքրիկներին զվարճացնում էին ծաղրածուները:

Հնարավոր չէ պատկերացնել մի տոն առանց փոքրիկ չարաճճիությունների և հրաշագործ վերափոխման: Աղջիկները ցանկանում են լինել փերի, իսկ տղաները՝ ասպետ կամ ծովահեն: Եվ այդ ամենը հնարավոր դառձավ ակվագրիմի շնորհիվ, որը տեղում կազմակերպվում էր նրանց համար:

Երեխաների համար կազմակերպվել էր նաև զբոսանք պոնիյով, տեղադրված էին մանկական ատրակցիոններ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան նվերներ՝ գիպսե արձանիկներ մուլտհերոսների տեսքով գունազարդելու համար, ներկերի հավաքածուներ:

Տոնակատարության ավարտին կացմակերպվել էր նաև հյուրասիրություն՝ երեխաների կողմից սիրված թխվածքաբլիթներով, հյութերով և այլն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am