Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված է գազի սակագնի նվազեցում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով:

Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ (20 դրամ իջեցված) սակագնով:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am