«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայությունն անցկացրեց ուսումնական վարժանք

21 հունիսի 2018, 14:30

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի «1–04» վթարակարգավարական ծառայությունը կազմակերպել էր ուսումնավարժական պարապմունք՝ «Բազմաբնակարան շենքերի բնակիչների քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ստորգետնյա գազատարից գազի արտահոսքի դեպքում»:

Վարժանքի սցենարի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի տարածքում բնակիչները ահազանգել են գազի հոտի առկայության մասին:

Արտակարգ դեպքի մասին ազդանշան ստանալուց հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը օպերատիվ ժամանել է դեպքի վայր և հայտնաբերել գազի հոտի առկայության պատճառը. ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել գազի արտահոսք և կուտակվել բազմաբնակարան շենքի նկուղում: Վթարային խմբի առջև դրված է եղել միջոցներ ձեռնարկել վթարը վերացնելու, վթարավեկանգնողական աշխատաքներ իրականացնելու, բաժանորդների գազամատակարարումը վերականգնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

Ուսումնավարժանքները կազմակերպված էին արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության մարտական ջոկատի, հրշեջ-փրկարարական, շտապ բուժօգնության և ոստիկանության ծառայությունների հետ համատեղ:

Միջոցառման հիմնական նպատակներից էին, մասնավորապես, արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգումը, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը և արձագանքող ուժերի համագործակցությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am