«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցը մասնակցել է «Հիշատակի հերթափոխ — 2018» ռազմահայրենասիրական միջազգային ակցիային

25 հունիսի 2018, 16:20

ՌԴ Վորոնեժի մարզի տարածքում ավարտվեց հունիսի 13-ից 22-ը «Գազպրոմ տրանսգազ Մոսկվա» ՍՊԸ-ն կողմից կազմակերպված «Հիշատակի հերթափոխ — 2018» ռազմահայրենասիրական միջազգային ակցիան, որին մասնակցել են շուրջ 100 երիտասարդ մասնագետներ «Գազպրոմ» ՀԲԸ 50 դուստր ընկերություններից, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

10 օրվա ընթացքում ակցիայի մասնակիցները իրականացրել են 1942–43 թթ. Վորոնեժ —Վորոշիլովգրադ ուղղություններով տարված պաշտպանական օպերացիաների ընթացքում զոհված մարտիկների մասունքների որոնման աշխատանքները:

«Հիշատակի հերթափոխ — 2018» ակցիան ավարտվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների մասունքների վերաթաղման արարողությամբ:


Միջոցառման նպատակն է Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնելն ու ռազմահայրենասիրական ոգով սերունդ կրթելն է:

«Հիշատակի հերթափոխ — 2018» մասնակից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակից Վլադիմիր Մովսիսյանի խոսքերով, պատերազմը չի ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ կան հողին չհանձնված զինվորի աճյուններ: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, իմ սուրբ պարտք եմ համարում իմ մասնակցությունը այս ակցիայում և որոնողական աշխատանքներում: Ես շնորհակալ եմ մեր նախնիներին Մեծ հաղթանակի և խաղաղ երկնքի համար»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am